Արբեջան
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և հույս հայտնել հակամարտության հետագա կայուն կարգավորման: «Ողջունում եմ ևս 15 հայ անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և ականապատման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից»,- իր թվիթերյան էջում գրել է Լինդեն: Նա բարձր է գնահատել նաև ռուսական միջնորդությունը՝ նշելով, «Հուսով եմ,…
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում` Գախ շրջանի Զագատալա կայարանից 23 կմ հարավ ընկած հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 31-ին` տեղական ժամանակով 13:04-ին: Երկրաշարժի կենտրոնը եղել է 10 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 2,9 մագնիտուդ:
ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները լրագրողների հարցերին. Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխանը. Կրկնում եմ…
Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը
«Զինուժ Մեդիան» պատմում է ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպման մասին: Նորածինը Հայաստանում ծնվցած 30-րդ արցախցին է: Հայրը ասել է. «Ինքս 93թ-ին ծնվել եմ պատերազմում և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»: https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/353451439055120
Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով չի հարվածել Բարդա քաղաքին. ՀՀ ՊՆ խոսնակ
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ The statement of the Ministry of Defense of Azerbaijan that the Armed Forces of Armenia allegedly hit the town of Barda with Smerch is groundless and false. Заявление Минобороны…
Ահաբեկիչները բողոքում են՝ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլև հեռախոսները
Ըստ հետախուզական տվյալների Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև…
Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ: Աննա Հակոբյանը շրջել…
Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կրած կորուստները։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/803850313784231
Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա տեղի կունենա հոկտեմբերի 12-ին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է․ «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157153331357434
Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին. ադրբեջանական հերթական կեղծիքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին. ադրբեջանական հերթական կեղծիքը: Armenia could not attack Mengechauri . This is another Azerbaijani lie. Армения не могла нанести удар по Мингечауру: очередная азербайджанская фальсификация. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/376086830253190/?v=376086830253190
Հակառակորդը փորձել է վնաս հասցնել Մեծ Մասրիկ համայնքի երկաթգծին․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիս է մեկնել և այնտեղից ուղիղ կապով ցուցադրել է այսօր կեսօրին ադրբեջանական ագրեսիայի ապացույցները։ Տեսանյութ է հրապարակել նաև Մեծ Մասրիկ համայնքից։ https://www.facebook.com/arcrun/videos/3389197917782459/?t=0
Գիշերը հայկական ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն…
Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են. խոսնակ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարություններին։ «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ…















