fbpx
Աշխարհ

Ղարիբաշվիլին Ալիևին հրավիրել է Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում կայացած բանակցութունների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Վրաստան:

«Օգտվելով առիթից` ցանկանում եմ Ձեզ հրավիրել ցանկացած հարմար պահի այցելել Թբիլիսի»:

Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանը և Վրաստանը համատեղ մի շարք պատմական, մեծ նշանակություն ունեցող նախագծեր են իրականացրել:

Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է լինել Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը: Ադրբեջանցի նախագահը շեշտել է, որ համատեղ նախագծերը էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում փոխել են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը:

Այս մասին տեղեկանում ենք Грузия Online-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ