արգավանդ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ահազանգ․ քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից ու չեն կարողանում վերադառնալ ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական…
Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքն անցկացվելու է հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքում առկա շչակները:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շարունակվում են շինարարարական աշխատանքները Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը: «Հարգելի համաքաղաքացիներ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: ԿԳՄՍ…
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23։43-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1995 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Արմեն…
Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Նրանք չեն թույլատրում հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երևան տեղափոխող հարազատների տեղաշարժը: Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն: Այս պահին յարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի…
Արգավանդում սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 մլն 260 հազար դրամ է: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30 տոկոս է կամ 4 մլն 878 հազար դրամ, իսկ համայնքի բյուջեից` 70 տոկոս կամ 11 մլն 382 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի…
ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես, նախաքննությամբ…