արգելվել
Կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը գրառման մեջ նշել է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63…
Պարետի որոշմամբ Երևանում 24 ժամով կարգելվի 3 սուպերմարկետի գործունեությունը
«ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների մասնաճյուղերի գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմին կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա»։
Արցախում արգելվել են հանրային մի շարք միջոցառումներ
Արցախի Հանրապետության Պարետը որոշում է կայացրել (13 ապրիլի, 2020 N 2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին: Ըստ որոշման՝ արգելվել են 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումները։ Պարետի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։



