Արթուր Ազարյան
ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում…
Արթուր Ազարյանը՝ Օլիմպիակոս-Վուլվերհեմփթոն հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Մարտի 12-ին և 13-ին կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ հանդիպումները։ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է մարտի 13-ին Հունաստանում կայանալիք «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու.ՀՖՖ
Արթուր Ազարյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ, դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար: «Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը: ՀՖՖ ներկայիս…
Արթուր Ազարյանը՝ «Դեբրեցեն»-«Տորինո» ֆուտբոլային հանդիպման պատվիրակ
Օգոստոսի 1-ին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում տեղի համանուն թիմը կընդունի իտալական «Տորինոյին»: Խաղը կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում: Հանդիպման՝ ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ, ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Արթուր Ազարյանը՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպման պատվիրակ
Փետրվարի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 2018/2019 թթ. խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումը չեխական «Սլավիայի» և բելգիական «Գենկի» միջև: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Հաղորդում է armsport.am-ը։
Հայտնի է լեգեոներների լիմիտի և առաջնության ձևաչափի փոփոխման քննարկումների վերջնաժամկետը
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է օտարերկրացի ֆուտբոլիստների թվաքականի սահմանափակման և ՀՀ Առաջնությունների ձևաչափի հետ կապված հարցերին: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ 3-4 ամիս առաջ ՀՖՖ-ում ձևավորվել է ժամանակավոր կոմիտե, որը բաղկացած է ֆուտբոլի ֆեդերացիայի անձնակազմից և Բարձրագույն ու Առաջին խմբի ակումբների նախագահներից: Ժամանակավոր կոմիտեի…