ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է օտարերկրացի ֆուտբոլիստների թվաքականի սահմանափակման և ՀՀ Առաջնությունների ձևաչափի հետ կապված հարցերին:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ 3-4 ամիս առաջ ՀՖՖ-ում ձևավորվել է ժամանակավոր կոմիտե, որը բաղկացած է ֆուտբոլի ֆեդերացիայի անձնակազմից և Բարձրագույն ու Առաջին խմբի ակումբների նախագահներից:
Ժամանակավոր կոմիտեի առաջին նիստի ընթացքում քննարկել ենք առաջնության ձևաչափը, այն է` աշուն-գարունից գարուն-աշուն փոփոխելու հնարավորությունը, ինչպես նաև օտարեկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հարցը: Պետք է նշեմ, որ սա եղել է միայն քննարկում աումբներ նախագահների հետ:
Մինչև փետրվարի 15-ը ֆեդերացիան պետք է ստանա ակումբների պաշտոնական տեսակետն ու դիրքորոշումը: Քննարկումներն ամենևին չեն նշանակում, որ ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել կամ ունի դիրքորոշում օրինակ արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման մասին:
Մենք ցանկանում ենք առողջ քննարկում ծավալել ակումբների ներկայացուցիչների, նախագահների հետ և ձևավորված կարծքիների հիման վրա կայացնել որոշում»:
Մանրամասները` տեսանյութում.
Հաղորդում է armsport.am-ը։
