Արթուր Աղաբեկյան

  • Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Հիշեցնենք, որ Աղաբեկյանը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։ Վերջինս 2000-ից 2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նա ունի զինված ուժերի գեներալ -լեյտենանտի զինվորական կոչում և «Արցախի հերոս» է։

    Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականը ազատվել է պաշտոնից
  • Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն…

    Արցախի նախկին փոխվարչապետը 62.5 հազար դրամով վարձակալում է Զեյթունի այգին
  • Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել…

    Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական որակներից զուրկ մարդկանց հետ․ խոսնակը ազատվում է պաշտոնից
  • Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը: Նա ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը Ստեփանակերտում: Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը: Այս մասին հայտնում է news.am-ը։

    Արթուր Աղաբեկյանի որդին մահացել է քաղցկեղից
  • Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Քննիչի որոշմամբ Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում…

    Արցախի նախկին փոխվարչապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` հունիսի 10-ին ստորագրված հրամանագրով` Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  

    Արթուր Աղաբեկյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից
  • Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է…

    Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ
  • Գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։

    Ի՞նչ է ցանկանում Արթուր Աղաբեկյանը