Արթուր Շահինյան

  • Արթուր Շահինյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

    Արթուր Շահինյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

    Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տոնել 87 կգ քաշային Արթուր Շահինյանը: 1/8 եզրափակչում Շահինյանը 7-0 հաշվով հաղթել է մեքսիկացի Դանիել Գոմեսին:  

  • Արթուր Շահինյանը 1/32 եզրափակչում ցավալի պարտություն կրեց. Ըմբշամարտի ԱԱ

    Արթուր Շահինյանը 1/32 եզրափակչում ցավալի պարտություն կրեց. Ըմբշամարտի ԱԱ

    Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը հայ ըմբիշ, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից։ Շահինյանը մրցել է կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիայի հետ և 4:1 հաշվով պարտություն է կրել: Եթե կուբացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա: հիշեցնենք, որ  97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի…

  • Ալեքսանյանի, Ասլանյանի, Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. Ըմբշամարտի ԱԱ

    Ալեքսանյանի, Ասլանյանի, Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. Ըմբշամարտի ԱԱ

    Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են։ Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի…

  • Հայկական եզրափակիչ ըմբշամարտի միզազգային մրցաշարում․ Շահինյանն ընդդեմ Մանուկյանի

    Հայկական եզրափակիչ ըմբշամարտի միզազգային մրցաշարում․ Շահինյանն ընդդեմ Մանուկյանի

    Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ…

  • Մաքսիմ Մանուկյանը և ևս 3 հայ ըմբիշ միջազգային մրցաշարի կմասնակցեն Բուլղարիայում

    Մաքսիմ Մանուկյանը և ևս 3 հայ ըմբիշ միջազգային մրցաշարի կմասնակցեն Բուլղարիայում

    Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք…

  • Ըմբշամարտ. հայ մարզիկների փայլուն ելույթները Նիսում

    Ըմբշամարտ. հայ մարզիկների փայլուն ելույթները Նիսում

    Ինչպես տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվելու էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով. Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան…