Արթուր Սողոմոնյան
Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Հունիսի 7-ի երեկոյան՝ բժիշկների ցուցումով, Մոսկվայում հոսպիտալացվել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Այժմ հաղորդվում է, որ նա արդեն տանն է։ Արտիստի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, լրագրողներին հայտնել է, որ շուտով նրան ծրագրում են քաղաքից դուրս տանել։ Նրա խոսքով՝ բժիշկներն Արմեն Բորիսովիչի մոտ ոչ մի լուրջ առողջական խնդիր չեն հայտնաբերել։…
Հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը
Հունիսի 7-ի երեկոյան՝ բժիշկների ցուցումով, Մոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ ТАСС գործակալության հաղորդմամբ այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ Արմեն Ջիգարխանյանի բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար ու նշել են, որ նրան անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում ստանալ համալիր բուժում։ «Ո՛չ ինսուլտ, ո՛չ ինֆարկտ, ո՛չ կորոնավիրուս: Ոչ մի նման…
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը: Ներկայացնելով և շնորհավորելով…
Էրիկ Վարդանյանի Լոկոմոտիվ տեղափոխվելու հարցին ձմռանը կանդրադառնանք. Արթուր Սողոմոնյան
«Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչների հետ անձամբ եմ խոսել Էրիկ Վարդանյանի տրանսֆերի հետ կապված։ Որոշել ենք այդ հարցին ձմռանը վերադառնալ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց «Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը։ «Հույս ունեմ, որ կստացվի մեզ մոտ: Մենք վատ սկսեցինք, խառնաշփոթ էր գործակալների հետ կապված: Էրիկի ծառայություններով հետաքրքրած էին նաև չեխական «Յաբլոնեցը», ռուսական այլ…
Փյունիկի ղեկավարությունը հնարավոր է մտածի Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան
Երևանի «Փյունիկի» ղեկավարությունը կարող է մտածել Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ «Եթե լուրջ աշխատանքներ չտարվեն, ամեն ինչ կկրկնվի՝ թե՛ նախորդ առաջնությունում տեղի ունեցած մրցավարական սկանդալը, թե՛ մնացած խնդրահարույց պահերը։ Արտակ Սիմոնյանի հարցը մեզ շատ է մտահոգում։ Դեռևս թարմ է հիշողության մեջ, թե նախորդ…
Տեղեկություններ Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում է ստացել, նրա վիճակը գնահատվում էր նորմալ: Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ:…
Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կայունացել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում է գալ թատրոն: Այդ մասին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, տեղեկացնելով RIA Novosti-ին: Օգոստոսի 15-ին ավելի վաղ Mash տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջիգարխանյանը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Դե…
Արմեն Ջիգարխանյանին չեն վիրահատել. դերասանի ընկերը մանրամասներ է հայտնել
Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Սողոմոնյանը նշել է, որ Ջիգարխանյանն իրեն արդեն լավ է զգում: Սողոմոնյանը հայտնել է, որ վիրահատական միջամտություն չի կատարվել: Հաջորդ շաբաթ նա մտադիր է գնալ թատրոն՝ աշխատանքի: «Կրիտիկական ոչ մի բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նրան դուրս…
Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին
Արմեն Ջիգարխանյանի ֆեյսբուքյան խմբում դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել՝ որտեղ մանրամասներ է ներկայացրել դերասանի առողջական վիճակի մասին: «Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն ընկերների հետ»,- մասնավորապես գրել է նա: Նա հայտնել է, որ դերասանը պատրաստվում է…
Պետրոս Ավետիսյանի համար վճարվել է 40 հազար դոլար.Արթուր Սողոմոնյան
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ «Փյունիկի» նոր տարբերանշանի և ակումբի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո տեղի է ունեցել երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա, անդրադառնալով Պետրոս Ավետիսյանի տեղափոխությանը «Արարատ», ասել է. «Նա թիմը լքել է երկկողմ համաձայնությամբ: Պետրոսը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ որոշում…









