fbpx
Սպորտ

Էրիկ Վարդանյանի Լոկոմոտիվ տեղափոխվելու հարցին ձմռանը կանդրադառնանք. Արթուր Սողոմոնյան

«Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչների հետ անձամբ եմ խոսել Էրիկ Վարդանյանի տրանսֆերի հետ կապված։ Որոշել ենք այդ հարցին ձմռանը վերադառնալ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց «Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Հույս ունեմ, որ կստացվի մեզ մոտ: Մենք վատ սկսեցինք, խառնաշփոթ էր գործակալների հետ կապված:

Էրիկի ծառայություններով հետաքրքրած էին նաև չեխական «Յաբլոնեցը», ռուսական այլ երկու ակումբներ: Ես հույս ունեմ, որ Էրիկը կհասնի իր մակարդակին և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրանով հետաքրքվողներ կլինեն: Մենք հասկանում ենք, որ դա կորուստ կլինի մեզ համար, բայց ես երջանիկ կլինեմ, եթե նա առաջ գնա ու լավ ակումբում շարունակի իր կարիերան» – նշել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էրիկ Վարդանյանը մոտ էր «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին փուլում ձախողվել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ