Արթուր Վաղարշյան
Ես գրեթե բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ. Ալեն Սիմոնյան
Այսօր` սեպտմեբրի 15-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ կընտրվի Հրայր Թովմասյանը ասաց` ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: «Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետև ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի…
Խունդկարյանը, Շաթիրյանն ու Վաղարշյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ
ՀՀ ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացավ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Քվերակության արդյունքներով՝ 3 թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ ու իրենց պաշտոնը կստանձնեն ԱԺ-ում երդում տալու պահից։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները։ Խունդկարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ են արտահայտվել 2-ը,…
ՍԴ թեկնածուները հրապարակել են սուտ տեղեկություններ․ հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է. 1. Թեկնածուների կողմից…
Խորհրդարանը սկսեց ՍԴ դատավորի թեկնածու Շաթիրյանին ընտրելու հարցի քննարկումը
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցի քննարկումը։ Շաթիրյանը կենսագրության հետ պատգամավորներին ծանոթացրեց ՀՀ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նշենք, որ ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի ու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը։
ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել
ՀՀ նախագահի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրակ դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել: 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության…
Պատգամավորի անձեռնմխելության վերացումը կարող է շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ ունենալ. Արթուր Վաղարշյան
Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին հարց ուղղեց. ի՞նչ վերաբերմունք ունի պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հանդեպ: Պատգամավորին նաև հարցրեց, թե կոռումպացվածության աստիճանը 100 բալանոց համակարգում գնահատելու դեպքում ՀՀ դատական համակարգին քանի՞ բալ կտար: «Ձեզ հետաքրքրում է՝ ես կո՞ղմ եմ պատգամավորական անձեռմխելիության սահմանադրական ինստիտուտին, թե՞ ոչ:…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին: Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում հետ մայիսի 21-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին, անդրադարձել Սահմանադրական դատարանում առաքելության իրականացման իր տեսլականին: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող…
ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ մայիսի 29-ի նիստում
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ…
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի ընտրության մասին
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության վերաբերյալ։ «Սիրելի ընկերներ, այսօր տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։ Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն…
Նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու է առաջադրել
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ապրիլի 16-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց. նրա օգտին քվեարկել էր 24 պատգամավոր, դեմ՝ 75։












