Այսօր` սեպտմեբրի 15-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ կընտրվի Հրայր Թովմասյանը ասաց` ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ:
«Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետև ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»,-նշեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ՍԴ դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին ու Էդգար Շաթիրյանին:

