Արին Բերդ
Նոր տվյալ Արին Բերդի փողոցի պայթյունից․ հայտնաբերվել է դի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է նաև փլուզում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տվյալ է հայտնել այս դեպքից։ Նշվում է, որ փրկարարների փլատակներում դի են հայտնաբերվել։ Ըստ աղբյուրի՝ մահացածը 2004 թվականի ծնված Ա․Հ․-ն է։
Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 03:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի…
Հրդեհ Երևանի Արին Բերդի փողոցում․ տեղում են հրշեջները
Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային…



