Արմաթ լաբորատորիա
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և…
Մայիսի 27-ին Սյունիքում «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն Կապանի շուրջ 20 դպրոց կունենա Արմաթ լաբորատորիա: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը համաժողովի ժամանակ նշեց, որ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ:…
Հունվարի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: 155 հիմնական դպրոցի սաներն ու աշխատակազմն անհամբերությամբ էին սպասում ինովացիոն լաբորատորիայի ստեղծմանը: Դպրոցն իր ֆինանսական միջոցներն է ներդրել իր աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման և «Արմաթ»-ի ստեղծման համար: Հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների սղությունն ու այն առաջնահերթությունը, որ «Արմաթ»-ները ստեղծվում են սահմանամերձ և…
Itel.am-ի փոխանցմամբ՝ Ucom ընկերությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։ «Այս գործակցությունը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներին արձագանքելու և նորարարություններին հետեւելու անհրաժեշտությունը։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը և որ հանրակրթական համակարգում ներդրումները…