Մայիսի 27-ին Սյունիքում «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն Կապանի շուրջ 20 դպրոց կունենա Արմաթ լաբորատորիա:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը համաժողովի ժամանակ նշեց, որ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ:
Ընդհանուր նախատեսվում է պատրաստել մոտ 5000 աշխատուժ: «Եվ վեց տարվա ընթացքում բանակին ապահովում ենք անօդաչու թռչող սարքի 1000 օպերատոր: Երբ մենք ունենք 150 ընկերություն, իրենց պետք է տեղավորենք ռեգիոնալ տեխնոպարկերում»,- ասաց Կարեն Վարդանյանը: