Արման Կիրակոսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 13-ին մասնակցել է իր վաղեմի ընկեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Հանդես գալով հրաժեշտի խոսքով՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Դժվար օր է այսօր. Մենք ճանապարհ ենք դնում Արման Կիրակոսյանին, վերջանում է Արման…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով», – ասված է հրամագրում։ Հիշեցնենք, որ…
Անվանի պատմաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան առիթով ցավակցությունների համար հուլիսի 9-ին և 10-ին՝ ժ. 10:00-ից մինչև ժ.12:00-ը և ժ.14:00-ից մինչև 16.00-ն, ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան: Մուտքն ազատ է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում ցակացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին: Նա իր մարդկային արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։…
Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին…
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այսօր իր մահկանացուն կնքեց իմ ուսուցիչ, ընկեր, գործընկեր, բարեկամ Արման Ջոնի Կիրակոսյանը: Հիվանդ էր, ակնկալվում էր, բայց ոչ այսչափ շուտ: Աստված Հոգիտ…
Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas…