fbpx
Քաղաքականություն

Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում ցակացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին:

Նա իր մարդկային արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։

Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում և իր լուման ներդրել մեր արտաքին քաղաքականության խնդիրների լուծման գործում։

Խորին ցավակցություն եմ հայտնում Արման Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին», – գրել է վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ