Արման Միքայելյան
Ավարտվեց Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ շախմատիստներ։ Նրանցից ամենահաջողը հանդես եկավ Արման Միքայելյանը։ 9 տուրերի արդյունքում 3 շախմատիստներ վաստակեցին 7,5 միավոր ու բաժանեցին մրցանակային տեղերը, ըստ լրացուցիչ ցուցանիշների։ Այսպիսով՝ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Պուրանիկ Աբհիմանյուն, 2-րդ տեղը գրավեց Վիտալի Սիվուկը, իսկ 3-րդ հորիզոնականն արդեն բաժին հասավ Միքայելյանին։ Նշենք, որ մրցաշարին մասնակցեցին…
Գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակներ տոնեց Պրահայի շախմատի միջազգային 5-րդ և 6-րդ տուրերում։ Խաղացված տուրերից հետո Միքայելյանը վաստակել է 5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից հետ է մնում կես միավորով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Իտալիայում ավարտվեց Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 21 երկրների 72 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Միքայելյանը վաստակեց 6,5 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Դմիտրի Կոլարսը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…
Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է: Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ…
Գրոսմայստեր Արման Միքայելյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից: Մրցաշարի 5-րդ տուրում Միքայելյանը առավելության հասավ հնդիկ հակառակորդի նկատմամբ: Պարտություն կրեց Կարեն Գրիգորյանը: Միավորը կիսեցին Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը: Այժմ 5 հնարավորից 4 միավոր ունի Արման Միքայելյանը, ով կես միավորով է հետ մնում առաջատարներից: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Իրանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն են: 3,5…
Իրանում երեկ մեկնարկել է Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել: Հաղթանակներ են տոնել…