արման ուդումյան
Բաթոյանի տեղակալը ազատվել է պաշտոնից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Որոշումը ստորագրել է վարչապետը։
Վարչապետի որոշմամբ Արման Ուդումյանը ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,ասված է որոշման մեջ:
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը ընդլայնվել է
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում որոշում կայացրեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարել և աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնել 9-ով, որի արդյունքում ցանկում կլինի 32 ոլորտ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Արման Ուդումյանը թվարկեց այդ ոլորտները. «1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն. 2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից…
ԱԺ-ն քննարկեց ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու հարցը
Այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Այն խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին…
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի քննարկումները շարունակվում են
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շարունակվում են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի քննարկումները: Նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի անդամները նախարարություն էին ներկայացրել օրենսգրքի երրորդ գլխի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ նախորդ երկու հանդիպումների ընթացքում…
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են
«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի առաջին հանրային քննարկումը բավականին ներկայացուցչական էր, ունեինք բազմաթիվ հարցեր, լրացումներ ու մտահոգություններ։ Այսօր փորձել ենք ներկայացուցչական ձևաչափ պահպանելուն զուգահեռ, նաև ունենալ մասնագիտական լսարան՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, հաշվապահներ, այսինքն՝ մասնագետներ, ովքեր առօրյայում առնչվում են Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, դրանց կիրառմանը և դրանցից բխող խնդիրներին կամ մտահոգություններին։ Ընդհանուր առմամբ, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները պայմանավորված են…
Տավուշում քննարկվել են զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականության բարելավման հարցերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսի 25-ին Իջևանում կայացած առաջին Աշխատանքի տոնավաճառից հետո աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, դրանց լուծման հնարավոր ուղիները, զարգացման հեռանկարները և մարզում գործող այլ պետական և հասարակական…
Կանանց զբաղվածության ծրագրերը մեծ կարևորություն ունեն աղքատության հաղթահարման մեր տեսլականում․ Արման Ուդումյան
«Կանանց զբաղվածության ծրագրերը նախարարության ռազմավարության մեջ մեծ կարևորություն ունեն և դրանք ևս ներառված կլինեն առաջիկա հանրային քննարկումներում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը՝ «Օքսեջեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության և զբաղվածության ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման…








