Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակը ընդլայնվել է

Ամենադիտվածներ

Կառավարությունն առաջարկեց երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում որոշում կայացրեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարել և աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնել 9-ով, որի արդյունքում ցանկում կլինի 32 ոլորտ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Արման Ուդումյանը թվարկեց այդ ոլորտները.

«1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.

2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.

3) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.

4) ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.

5) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.

6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.

7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.

8) համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.

9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:

Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխության արդյունքում կծածկեն ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:

Նա նաև հավելեց, որ 8-րդ միջոցառման շրջանակում այս պահին արդեն վճարել են 124 609 շահառուների, ընդհանուր գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();