Արմեն Աբրոյան
Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։ 2019թ համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը…
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայասստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է…
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների,…
Հայտնի տիեզերագնացը Երևանում մասնակցել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն…
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ տեղեկալ․ տրվել են հանձնարարականներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները։ «Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական…
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Աբրոյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:






