fbpx
ՏՏ

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայասստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպեկ անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ:

Նամականիշի վրա պատկերված է նաև «К. 60. К» հավելատիպը, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ