արմեն գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից…
Արմեն Գրիգորյանը մեկնում է Վաշինգտոն
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ավելացրեց. «Նախորդ տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա: Հայաստանը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունության և…
Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում . – Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային…
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավարի հետ
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
Դատարանում ուշագնաց է եղել Արմեն Գրիգորյանը
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում և կորցրել է գիտակցությունը։ Դատական նիստն ընդհատվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ դատական նիստը։ Երբ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացնում դատարանին, Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։
Մահացել է Արմեն Գրիգորյանը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կստեղծվի առանձին արտաքին հետախուզական մարմին
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում: Քարտուղարը ՆԳՆ ստեղծումը, բարեփոխումները դիտարկեց անվտանգության համակարգի կոնտեքստում: «ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝…
Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները. Ալի Շամխանի
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել…
Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության քարտուղարի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի…
Արմեն Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը նշեց, թե ընդդիմության այն պնդումները,թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։ «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու…
ԱԽ քարտուղարը Վրաստանի վարչապետին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի,…
Արմեն Գրիգորյանը կհանդիպի Ալիևի օգնականին
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին ասաց Գրիգորյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։ ԱԽ քարտուղարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նա նշել է, որ եթե ստացվի ստանալ բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող է…














