Արմեն Ղևոնդյան
Հայաստանից պատվիրակություն է մեկնում Մոսկվա․ հնարավոր է եռակողմ հանդիպում
Երկօրյա այցով Ռուսաստան է գործուղվում պատվիրակություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Բացի Գրիգորյանից պատվիրակության կազմում են՝ Դավիթ Գևորգյանը, Արմեն Ղևոնդյանը և Արմեն Սիմոնյանը։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կայքում։ Հնարավոր է, որ այցի շրջանակներում տեղի ունենա՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով։
Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին: «Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Իր…
Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին
Հուլիսի 14-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: «Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր…
ՀՀ և ՌԴ ԱԳ-երի միջև քննարկվել է ՀԱՊԿ համագործակցության արդիական թեմաների լայն շրջանակ
Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների…
ՀՀ կառավարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս. վարչապետը նոր որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող…
Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի էկոնոմիկայի նախարարին
Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։ Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև…
Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարարի հետ
Օգոստոսի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց 2019թ․ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին…
Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի (Андрей Равков) հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվեցին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։ Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրեց Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ…
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է բելառուսական BelTA գործակալությունը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի…
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում ՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։Բելոռուսի նախագահը…
Հայաստանը Բելառուսի համար «եղել և մնում է» հուսալի գործընկեր. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին…











