Արմեն Մարկոսյան
Նախագահ Խաչատուրյանը նոր օգնական ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր օգնական ունի։ Նշանակման մասին ստորագրված հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է, որ Արմեն Մարկոսյանը 2022 թվականի մարտի 15-ից նշանակվում է Հանրապետության նախագահի օգնական։ Նշենք, որ Մարկոսյանը Խաչատուրյանի օգնականն է եղել նաև այն ժամանակ, երբ նա ԲՏԱ նախարարն էր։

