Արմեն Սարգսյա
ՀՀ նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի,…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
Արմեն Սարգսյանը քիչ անց կընդունի ՀՓՇ ներկայացուցիչներին. Սաղաթելյան
Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին։ «Նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի մեր պատվիրակությանը։ Մեր պատվիրակությունը կհանդիպի նախագահի հետ, այնուհետեւ Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք»,- նշեց նա։ Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր։…



