Արշավիր Հարությունյան
Քրիստինեն և Արշավիրն օգնության կարիք ունեն՝ ամբողջությամբ այրված տունը վերականգնելու համար
«Խնդրում եմ բարի մարդկանց, բարերարներին օգնեն և աջակցեն։ Խնդրում եմ տարածեք։ Մեր ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր դրության մեջ»,-այս խոսքերով Azat TV մեդիանախաձեռնությանը դիմեց տան տիկին՝ Քրիստինե Կնաջյանը։ Ապրիլի 16-ին խոշոր հրդեհը մոխրի էր վերածել նրանց տունը, որտեղ բնակվում էին հինգ հոգանոց ընտանիքով։ Սիմոն Երևանցի փողոցում գտնվող տունն ամբողջությամբ այրված է կահույքի, տեխնիկայի, փաստաթղթերի հետ…

