Արուճ
Վաղը՝ ապրիլի 14-ին, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքը մեկնարկելու է ժամը 12:00-ից։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է նաև բնակավայրում գտնվող շչակը։ Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
Պատմաբան Կարեն Մաթևոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ոմն Մխիթարի (ՉԼ) 1281 թվակիր արձանագրությամբ քիվի շրջված այս քարը Արուճի տաճարի հյուսարևելյան կողմում է գտնվում։ Լավ կլինի, որ այն դուրս չմնա «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Արագածոտնի հատորից։ Ժամանակին այն արտագրել է Արտաշես Մաթևոսյանը, բայց հետո քարը կորած է համարվել (մանրամասները՝ Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, 1987, էջ…