Արսենալի կիսապաշտպան
Արսենալի կիսապաշտպանը հայտնվել է անգլիական գրանդների թիրախում
«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» տրանսֆերային թիրախում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ «Ման. Սիթին» ուշադիր հետևում է 20-ամյա եզրային կիսապաշտպանի ապագայի շուրջ զարգացումներին: Նշվում է, որ լոնդոնյան թիմի համար առաջնահերթ է դարձել առաջիկա ամիսներին Սակայի հետ պայմանագրի երկարաձգումը:

