Արսեն Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանն արժանացել է Տրդատի շքանշանի
Տրինիտի ընկերության հաղորդմամբ՝ ճարտարապետ Արսեն Կարապետյան արժանացել է Տրդատի շքանշանին։ Նրա տաղանդի և համբերության շնորհներով նախագծվել և կառուցվում է Տրինիտիի նոր հնձանը։ Նշենք, որ նրա խոշոր նախագծերից է Դիլիջանի Թումոյի ընդլայնումը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը վայր է դնում մանդատը
Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ՝ ընթանում է ավագանու նիստը։ Նիստի սկզբում Սարգսյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։ Ավելի վաղ նշել էինք, որ խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, սակայն վերջինս շարունակելու է իրականացնել իր լիազորությունները։
Երևանի ավագանին կողմ քվեարկեց ավտոկայանատեղիներ կառուցելու նախագծին
«Նորիկ-70», «Ոսկե Ագա» ՍՊԸ-ները ծառայողական ավտոկայանատեղի կառուցելու մասին թույլտվության խնդրանքով Երևանի ավագանուն էին դիմել: Հարցերը ներկայացնելու ընթացքում ավագանու անդամները ոլորտին առնչվող որոշ հարցեր բարձրացրին: Նրանց ավտոկայանատեղի կառուցելու հնարավորություն տալուն ավագանու անդամները կողմ էին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մարիկյանն առաջարկեց վերջնականապես մի նախագիծ մշակել, որով հետագայում կառաջնորդվեն ավտոկայանատեղիներ տրամադրելու համար, ինչպես նաև առաջարկեց երեք խմբակցություններով…



