fbpx
Երևան

Երևանի ավագանին կողմ քվեարկեց ավտոկայանատեղիներ կառուցելու նախագծին

«Նորիկ-70», «Ոսկե Ագա» ՍՊԸ-ները ծառայողական ավտոկայանատեղի կառուցելու մասին թույլտվության խնդրանքով Երևանի ավագանուն էին դիմել: Հարցերը ներկայացնելու ընթացքում ավագանու անդամները ոլորտին առնչվող որոշ հարցեր բարձրացրին: Նրանց ավտոկայանատեղի կառուցելու հնարավորություն տալուն ավագանու անդամները կողմ էին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մարիկյանն առաջարկեց վերջնականապես մի նախագիծ մշակել, որով հետագայում կառաջնորդվեն ավտոկայանատեղիներ տրամադրելու համար, ինչպես նաև առաջարկեց երեք խմբակցություններով երկուշաբթի հավաքվեն և ստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որի ընթացքում կմտածեն, թե որ կազկմակերպություններին են տրամադրում ավտոկայանատեղիներ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանն էլ հիշեցրեց մի խնդրի մասին.

«Որպես սկզբունք՝ նման նախագծերին կողմ եմ քվեարկում, բայց տեղից չշարժվեց: Սարյան փողոցում հյուրանոցին տվեցինք, էլի իրենք ուղղահայաց են կանգնում կամ քարի կտորներ են դնում, նույնը մյուս տեղերում, տեղից չի շարժվում, ես գիտեմ, որ խնդիրները մեծ են, բայց պետք է հարցը լուծվի»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց լիազորություններից դուրս է և որ իրավունք էլ չունեն գործունեություն ծավալել:

Ավագանու մեծամասնությունը որոշումներին կողմ քվեարկեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ