արտադրամաս
«ՄԵԳԱ ՇԻՆ» ընկերության գործունեությունը կասեցվել է առանց թույլտվության աշխատանքի համար
«ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ն գործել է առանց թույլտվության՝ վնասելով շրջակա միջավայրը։ Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տուգանք՝ 300,000 դրամ։
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց): Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն…
Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան): Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում: Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ. հատակը չի համապատասխանել պահանջվող…
Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող,…
Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և…
Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ): Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել…
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ): Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական…
Խախտումներ են հայտնաբերվել լիմոնադի արտադրամասերում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին (գ. Օձուն) և «ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ին (ք. Վանաձոր) պատկանող լիմոնադի երկու արտադրամասերի գործունեությունը: Այս մասին տեեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Facebook-ի էջից։ ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը…
Պահածոների արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սեպտեմբերի 2-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն…
ՍԱՏՄ-ն հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցրել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են…
Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ ստացան, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը արտադրամասում զննություն կատարվեց: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։…
Կանթնամթերքի 2 արտադրամասի գործունեություն կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության,…
Վերականգնվել է «Կոտայքի» գարեջրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության, կասեցումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:
Բնակիչները բողոքում են, որ Արմավիրում գաղտնի ձևով մոլիբդեն են արդյունահանում․ Hraparak
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում գաղտնի կերպով սկսել են մոլիբդեն արտադրել՝ ապակիների և տարաների նախկին գործարանի գլխավոր արտադրամասում, գրում է Hraparak-ը։ Գործարանին մոտ ապրող բնակիչները նշում են, որ սուր, ոչ հաճելի հոտ են զգում։ Արտադրամասի աշտարակից ծուխ է դուրս գալիս, ինչից հետո հոտը տարածվում է շրջակա բնակավայրերի վրա։ Ավելին՝ բնակիչները նաև նշում են, որ այս գործընթացը…
ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահը այցելել է Կալաշնիկով ինքնաձիգի արտադրամաս
Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ֊ի արտադրամաս: «ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։ Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ…















