արտադրամաս
Թովմասյանը հույս է հայտնել, որ 2021-ին Արցախում պաղպաղակի արտադրամաս կստեղծվի
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում «Փինկ Բերրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Լևոն Սաֆարյանի հետ: «Փինկ Բերրի» ՍՊԸ–ն զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում է 2018 թվականից: Իր արատադրանքով պաղպաղակի արտադրամասը բավականին մեծ պահանջարկ ունի բնակչության կողմից: Մենք քննարկել ենք նմանատիպ արտադրամասի առկայությունը նաև Արցախում, և լիահույս…
Վարչապետը Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերում է: Վարչապետը հայտնում է, որ այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/990047534757587/?epa=SEARCH_BOX
Վայոց ձորի մարզպետն այցելել է բժշկական դիմակներ պատրաստող արտադրամաս
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ստեղծած բժշկական դիմակներ պատրաստող կարի արտադրամաս: Մարզպետին ուղեկցել են նրա խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց Ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս…
Արտադրամասի տնօրենը անտեսել է պարետի որոշումն ու ենթարկվել պատասխանատվության (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի…
115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են․ ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկա
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ի իր էջում գրառում է արել․ «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»: https://www.facebook.com/norkinfekcion/posts/1968003790011047?__xts__[0]=68.ARBsHuMDtLWW07RdDNZ587icDjCaCMlvmQ_HGzjsfEBhSYzvS82oVs0wJcJ_7oB7xa-p865yoDRdtXwuWvdzMIXYoBHB8U549m4jwm7SfZPXflASiQSbt_VKxqCFG-iy9pjT-ptk9AL4LtCVkMXNunxqe5jr-9v0P7VlQMtaAl_NQz0GMCgB67r2NxUY1Obc-ha3L9mGnPvuYxW9qE1q-xQUn_pum2A7eYSBBMf4DnxvpuonaepQN-IJ2xqp_4Pr4CWil7gtmnM8EodYmcTuuO88VkPSlj6zYSosmDbJqL9WSe_Wh0PM9Za_y8oMoVd8QltH3zS4RGamfrig3vZZch7m&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում…
Տեսչական մարմինը Կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում: Պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և…
Երևանում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 15-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և փրկարար ծառայության բժշկական…
Փայտամշակման արտադրամասում հայտնաբվել է ապօրինի փայտանյութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում հայտնաբերել են վառելափայտ, երեսաթափ, տարբեր երկարությամբ կողահատ տախտակներ և այլն։ Հայտնաբերվածի օրինականությունը հավաստող փաստաթղթերը բացակայել են։ Փայտամշակման արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում
Նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն…
Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվեց 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։…
Հայտնաբերվել են ապօրինի փայտանյութով արտադրամաս ու բեռնատարեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց…
Վիճաբանություն Էջմիածնում գտնվող քարի վերամշակման արտադրամասում
Հուլիսի 12-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մի քանի հոգի հարձակվել են Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասի վրա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: ՍՊԸ-ի տնօրենը հաղորդում է տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող քարի վերամշակման արտադրամասում, վիճաբանության ժամանակ, ոմն…
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Բերդ համայնքում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները…













