արտակարգ ռեժիմ

  • Եգիպտոսում արտակարգ դրությունը կշարունակվի ևս երեք ամիս

    Եգիպտոսում արտակարգ դրությունը կշարունակվի ևս երեք ամիս

    Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում: Երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1:00-ից: Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել 2017 թվականի ապրիլին Տանտում և Ալեքսանդրիայում կատարված երկու ահաբեկչական գործողությունից հետո: Այն…

  • Սուդանում ցույցերի պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի

    Սուդանում ցույցերի պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի

    Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ: Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից մինչ օրս շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, երբ երկրում բարձրացել են հացի ու մյուս ապրանքների գները: Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ:

  • Ջորջիայում տորնադոյի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

    Ջորջիայում տորնադոյի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

    ԱՄՆ Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Կեմփը շրջանի տարածքում տորնադոյի հետևանքով արտակարգ ռեժիմ սահմանելու մասին կարգադրություն է ստորագրել: Փաստաթուղթը զետեղվել է տեղի կառավարության Twitter-ի էջում: Այս պահին արտակարգ ծառայությունների աշխատակիցները շարունակում են գնահատել աղետի հասցված վնասները: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալաբամա նահանգում տոնադոյի հետևանքով զոհվել է 22 մարդ:

  • Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

    Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

    Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գների աճի ֆոնին: Այդ մասին հայտնել է Buenos Aires Times-ը: «Մեր առջեւ կրկին ծառացել է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի…

  • Խաբարովսկում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

    Խաբարովսկում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

    Ռուսաստանում Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ձնահյուսից փրկված անձանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի առավոտյան Մնոգովերշիննի գյուղում: Խոշոր ձնահյուսի հետևանքով արգելափակվել է ճանապարհը: Տեղական մարմինները հաղորդում են, որ ձնահյուսի տակ մնացել է 10 մարդ, որոնցից ութն արդեն հայտնաբերվել է: Գտնվածներից մեկը մահացած…

  • Շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

    Շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

    Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը՝ ներկայացնելով Ամանորին և նախատոնական օրերին առողջապահական հաստատությունների աշխատանքային ռեժիմը: «Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», – ասաց նա: «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ընդգծեց, որ…

  • Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

    Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

    Արմնեպրեսը գրում է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:  «Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն…