Արտակ Ասատրյան

  • Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտակ Ասատրյանը մրցույթի արդյունքներով նշանակվել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Մրցույթին առաջադրված է եղել 3 թեկնածություն։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։ Ասատրյանը 2011-2016 թվականներին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, 2016-2019 թվականներին եղել է արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2019 թվականի ապրիլից մինչև հուլիս՝ նախարարի առաջին տեղակալ։

    Արդարադատության նակին փոխնախարարը նշանակվել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
  • Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հուլիսի 16-ին այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և Կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին: Նախարարը, կարևորելով…

    Ռուստամ Բադասյանը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին
  • Հունիսի 3-ին ԱԺ նիստում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը նշեց, որ նման վիճակագրություն…

    «Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա». պատգամավորն առաջարկում է մրցանակներ տրամադրել պետական մարմիններին
  • Մայիսի 30-ին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նա նշեց, որ առաջարկվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող սուբյեկտների կազմում ավելացնել փաստաբանների դպրոցի ունկնդիրներին, իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների իրավաբաններին, առաջարկվում է փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու համար հնարավորություն տրվի օտարերկրյա պետության իրավաբանական դիպլոմ ունեցող անձին:…

    «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկումը խորհրդարանում
  • Ապրիլի 29-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն նիստ է անցկացրել: Օրակարգում կար երկու հարց. ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը և «Փաստաբանության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ երկրորդ հարցի շուրջ հարցեր են առաջացել: «Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասում է, որ…

    Աժ մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»: Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Խաչիկյանը: «Ղեկավարվելով «Հանրային…

    ՀՀ վարչապետը արդարադատության նախարարի տեղակալներ է նշանակել