fbpx
Խորհրդարան

«Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա». պատգամավորն առաջարկում է մրցանակներ տրամադրել պետական մարմիններին

Հունիսի 3-ին ԱԺ նիստում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը նշեց, որ նման վիճակագրություն չկա, օրենսդրական պահանջ էլ չկա նման վիճակագրություն վարելու համար:

Առաքելյանը հայտարարեց՝ պաշտոնապես դիմում է ԱԺ նախագահությանն ու աշխատակազմի ղեկավարին, որ նախ՝ հաշվառում իրականացնեն, թե որ գերատեսչությունն ինչ ժամկետներում է պատասխանում հարցմանը, և ԱԺ-ում շնորհել «Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա» մրցանակները՝ այն գերատեսչություններին, որոնք ամենաարագն են պատասխանել և կամ՝ ամենից դանդաղ: Դա, ըստ պատգամավորի, լրացուցիչ խթան կլինի, որ տեղավորվեն ժամկետներում: Առաքելյանը նաև առաջարկեց կրճատել հարցմանը պատասխանելու համար նախատեսված 30-օրյա ժամկետը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ