Արտահանձնման մասին օրինագիծ

  • Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ է դարձել ամառվա սկզբից: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է տեղի վարչակազմի անվտանգության հարցերով քարտուղար  Ջոն Լին: Այսպիսով, վերջնականապես բավարարված է հակակառավարական ցուցարարների հանգուցային պահանջը: Ցուցարարները ևս չորս պահանջ են ներկայացնում, որոնց թվում են բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված…

    Հոնկոնգում ցույցերի պատճառ դարձած օրինագիծը պաշտոնապես հետ է կանչվել
  • Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների և դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։ Մի խումբ ակտիվիստներ արդեն հայտարարել են, որ մտադիր են հասնել Գործադիր խորհրդի համապատասխան որոշման դատական վերանայմանը: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հոկտեմբերի 4-ին ավելի վաղ հայտարարել է բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ…

    Հոնկոնգում սկսել են բողոքել ցույցերին դիմակ կրելու արգելքի դեմ
  • Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Կիրակի օրը ցուցարարները կրկին արգելափակել են կենտրոնական փողոցներն ու հրաժարվել կատարել ոստիկանության պահանջները, ինչին ի պատասխան ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ: Ամռան առաջին օրերից սկսած Հոնկոնգում բողոքի ակցիաները չեն մարում, դրանց մասնակցում են հարյուր հազարավոր ցուցարարներ, ովքեր նախ պահանջում էին չեղարկել արտահանձնման մասին օրենքը: Չնայած իշխանությունները…

    Հոնկոնգում բողոքի ակցիաները բախումների են վերածվում
  • Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրինագծի: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Նշենք, որ…

    Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են
  • Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի հազարավոր հակառակորդներ համաքաղաքային գործադուլով խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաև խափանել են ռելսային տրանսպորտի և ավտոբուսների երթևեկությունը, որ կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր: Ցույցերն անդրադարձել…

    Հոնկոնգում ցուցարարները խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը
  • Հոնկոնգի ոստիկանությունը երեկ երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել, որ ստիպի խորհրդարանը գրաված ցուցարարներին դուրս գալ շենքից: Հիշեցնենք, որ երեկ հարյուրավոր ցուցարարներ Հոնկոնգի խորհրդարան էին ներխուժել՝ ջարդելով ապակե դռները։ Նշենք, որ իրավիճակը Հոնկոնգում սրվեց «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Համաձայն այդ օրինագծի՝ հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության…

    Հոնկոնգում արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանը գրաված ցուցարարների նկատմամբ