fbpx
Աշխարհ

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրինագծի: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է:

Նշենք, որ արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ