արտահանձնում
Հնարավոր է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը Չեխիայից. Մարկետա Պուցի
Պրահայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին: Դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին նշել է, որ դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան: Այս մասին հաղորդում է Tyden.cz-ը: Ըստ չեխական օրենսդրության՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի արդարադատության նախարարը: Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության…
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ. ՌԴ դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունից «Интерфакс» գործակալությանը տեղեկացրել են, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, և նրա կարգավիճակը դեռևս նույնն է: «Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ irakanum.am լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ռուսական կողմը…
ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը. Irakanum
Ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Այս մասին հաղորդում է Irakanum.am-ն իր ունեցած հավաստի տեղեկություններով։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Նշենք, որ Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր․ «Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է…
Շվեդիայի դատախազությունն Ասանժին ձերբակալելու հրաման է պահանջում
Շվեդիայի դատախազությունը դիմել է Ուփսալայի շրջանային դատարան` «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման հրաման ստանալու համար: Ասանժը Մեծ Բրիտանիայում է, հայտնում են դատախազությունից: Ինչպես նշվում է, հրամանը պահանջել են Ասանժի նկատմամբ վերսկսված հետաքննության շրջանակներում՝ սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված: «Եթե դատարանի որոշմամբ կալանավորեն նրան, ես կհանձնեմ եվրոպական կալանքի մասին որոշում, որը ենթադրում է նրա արտահանձնումը…
ՀՔԾ-ում հարցաքննության են հրավիրում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն: Բանն այն…
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են արտահանձնման ոլորտին
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինար: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Հիշյալ…
Պողոսյանն ապաստան է խնդրում արտահանձնման որոշումը ձգձգելու համար․ Զեյնալյան
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օգտագործել է պաշտպանվողի իր իրավունքն ու ձերբակալվելուց հետո խնդրել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան տալ իրեն: Եվ հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է որոշելը՝ տալ այդ ապաստանը, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարի խոսքով՝ կարծիք կա, որ Պողոսյանն այդ ամենն անում է Հայաստան…
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը…
Փաշինյանը ՌԴ-ի կողմից Միքայել Հարությունյանին չարտահանձնելու հարցում չի ուզում տեսնել քաղաքական ենթատեքստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ և ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին Ռուսաստանի կողմից հայկական կողմին չարտահանձնելու մեջ, բացի իրավական կարգավորումներից, այլ ենթատեքստ չի ուզում տեսնել: Այս մասին ասաց վարչապետն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում: «ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ինչքանով տեղյակ եմ, նաև ՌԴ քաղաքացի է: Մենք…
Ասանժի արտահանձման դեմ 42 հազար ստորագրություն է հավաքվել
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել: «Էկվադորի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման…
ՌԴ դատախազությունը ազատել է Ֆահրադդին Աբոսզոդային, որից հետո նրան առևանգել են
Նոր բացահայտված իրողությունները՝ Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանում կալանավորելու և ապա Ադրբեջանին արտահանձնելու գործընթացներում ՝ երկու երկրների միջև նոր սկանդալի պատճառ կարող են դառնալ: Պարզվել է, որ Մոսկվայի քաղաքային դատախազությունը փետրվար ամսին մի քանի նիստ է անցկացրել և քննարկել Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) արտահանձնման հարցը: Մոսկվայի դատախազի տեղակալ Ռ. Չիրկինի գրավոր հաղորդագրության մեջ նշված է,…
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է»,- ասել է Խաչատրյանը: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են…
Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։ «Դեկտեմբերի 26-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – հավելեց Խաչատրյանը: Հանձնման…











