fbpx
Աշխարհ

ՌԴ դատախազությունը ազատել է Ֆահրադդին Աբոսզոդային, որից հետո նրան առևանգել են

Նոր բացահայտված իրողությունները՝ Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանում կալանավորելու և ապա Ադրբեջանին արտահանձնելու գործընթացներում ՝ երկու երկրների միջև նոր սկանդալի պատճառ կարող են դառնալ:
Պարզվել է, որ Մոսկվայի քաղաքային դատախազությունը փետրվար ամսին մի քանի նիստ է անցկացրել և քննարկել Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) արտահանձնման հարցը:

Մոսկվայի դատախազի տեղակալ Ռ. Չիրկինի գրավոր հաղորդագրության մեջ նշված է, որ քննարկվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 283.1 հոդվածները, որոնցով հետախուզում է հայտարարվել Աբոսզոդային: ՌԴ Մոսկվայի դատախազության պաշտոնական փաստաթղթից պարզ է դառնում, որ փետրվարի 27-ի նիստում որոշում է կայացվել մերժել Ադրբեջանի դիմումը և Ֆահրադդին Աբոսզոդային ազատ արձակել:

Որոշման կայացումից հետո՝ փետրվարի լույս 28-ի գիշերը, Ֆահրադդին Աբոսզոդան անհետացել է մեկուսարանից: Նրա խցում են մնացել անձնական իրերը: Աբոսզոդային նստեցրել են Ադրբեջանից ուղարկված օդանավը և տեղափոխել Բաքու, որտեղ Աբոսզոդային մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Մինչդեռ, ըստ ՌԴ-ին ներկայացված մեղադրանքի՝ Աբոսզոդան մեղադրվել է ահաբեկչական կոչեր հնչեցնելու համար:

Ռուսաստանի թալիշական համայնքի կարծիքով կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել՝ ռուսական դատախազությունը լուռ է:

Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան պարբերաբար հանդես է եկել հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության կոչերով, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի թալիշներին կոչ է արել չմեկնել առաջին գիծ և չկրակել հայկական զորքի վրա:

Ադրբեջանի դատախազության որոշմամբ` 2018թ. հուլիսին հետախուզում է հայտարարվել Ֆահրադդին Աբոսզոդայի նկատմամբ: Նա ձերբակալվել է 2018թ. հոկտեմբերին Մոսկվայում ՝Ադրբեջանի պահանջով, ապա կալանավորվել է 5 ամսով:
2019թ. փետրվարի 28-ի գիշերը Աբոսզոդային հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Ադրբեջան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ