Արտահերթ ընտրություններ
Նորակերտ և Սիս համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հերթական նիստի օրակարգում։ Երկու համայնքում էլ արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի հունիսի 9-ին։
Փետրվարի 17-ին Հայաստանի երեք համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
Կառավարության որոշմամբ 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ…



