արտաքին գործեր
ԱԳՆ խոսնակի և Տավուշի մարզպետի ճեպազրույցը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1224802234540020/
ՌԴ-ն կանի ամեն բան, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը: Ռուդենկոն հայտնել է, որ կարող է հավաստիացնել, որ կանեն ամեն հնարավոր բան: «Կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան կարգավորենք ներկայիս սահմանային կոնֆլիկտը, այլև՝ որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի…
Ադրբեջանը անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղում. ԱԳՆՀՀ
ՀՀ Ատաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով…
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին, որի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին: Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից…
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ՄԽ նիստում
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: «Վիկտոր Բիյագովը մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը: ՀՀ…
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ «Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն…
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Տավուշում հրադադարի խախտումները. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների…
Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար
Այսօր` հուլիսի 8-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող…
Բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ. Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը անդրադարձել է իր և ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպմանը: «Այսօր բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի…
Զոհրաբ Մնացականյանը այսօր կմեկնի Արցախ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: «Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4641748052518021
Հայաստանի կառավարությունը վճռական է. ԱԳ նախարարի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին: «Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը:…
Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը․ Արման Եղոյան
ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին…
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ
Հարց. Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի գլխավորությամբ, որին, ըստ տարածված տեղեկատվության, «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են…
Սերգեյ Շոյգուն և Լավրովը այցով կժամանեն Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լավրովն ու Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա, գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, փոխադարձ…














