fbpx
Աշխարհ

Սերգեյ Շոյգուն և Լավրովը այցով կժամանեն Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր`  հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լավրովն ու Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա, գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»:

Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ