արտաքին պարտք
Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոս, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:…
Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում
Ռուսաստանի Դաշնությունը կարող է շուտով դեֆոլտի մեջ հայտնվել, քանի որ իր դոլարային պարտատոմսերը սպասարկում է ռուբլիով։ Այս մասին հայտնում է Moody’s գործակալությունը։ Նշվում է, որ Ռուսաստանը 2022 և 2042 թվականներին մարման ժամեկտներով իր 2 սուվերեն պարտատոմսերի գծով վճարել է ոչ թե դոլարով, այլ ռուբլիով, սակայն դոլարային պարտատոմսերը դոլարից բացի, այլ արտարժույթով մարում չեն նախատեսում։ Այսպիսով,…
Շրի Լանկան հայտարարեց դեֆոլտի մասին
Շրի Լանկայի բնակչությունն ու առհասարակ երկիրը հայտնվել են ծանր իրավիճակում։ Այն աստիճանի, որ երկրի կառավարությունը հայտարարել է դեֆոլտի մասին։ Դեֆոլտի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Բանն այն է, որ երկրի ղեկավարությունն ունակ չէ մարել երկրի 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։ Դեֆոլտի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ երկրում ներմուծման համար գումար չի մնացել։ Այս…
Արտաքին պարտքի մեծացումն անխուսափելի է․ Ջանջուղազյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նա նշել է, որ առաջարկված սցենարով 324 միլիարդ դրամի պակասուրդ է ենթադրվում, իսկ այս պակասուրդի ֆինանսավորման համար դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավումը տարբեր…
2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է ՀՀ արտաքին պարտքի նվազման միտում
ՀՀ կառավարության Facebook-յան պաշտոնական էջում գրված է․ «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»: Գրառմանը կից հրապարակվել է նաև լուսանկար՝
Հայաստանը բնության միջոցով կզրոյացնի արտաքին պարտքի որոշ մասը. Էրիկ Գրիգորյան
Հունիսի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ասաց, որ Հայաստանը 5 երկրների հետ կկիրառի բնություն-արտաքին պարտք մեխանիզմը, որը հնարավորություն կտա զրոյացնել արտաքին պարտքի որոշ մասը: Խորհրդարանում տարեկան հաշվետվություններ ներկայացնելու հերթը տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների պատասխանատուներինն էր:






