Աշխարհ

Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում

Ռուսաստանի Դաշնությունը կարող է շուտով դեֆոլտի մեջ հայտնվել, քանի որ իր դոլարային պարտատոմսերը սպասարկում է ռուբլիով։

Այս մասին հայտնում է Moody’s գործակալությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը 2022 և 2042 թվականներին մարման ժամեկտներով իր 2 սուվերեն պարտատոմսերի գծով վճարել է ոչ թե դոլարով, այլ ռուբլիով, սակայն դոլարային պարտատոմսերը դոլարից բացի, այլ արտարժույթով մարում չեն նախատեսում։

Այսպիսով, նշում է աղբյուրը, եթե Ռուսաստանը չշտկի իրավիճակը մինչև մայիսի 4-ը, կհայտնվի դեֆոլտի մեջ։

Նշենք, որ Ռուսաստանը դեֆոլտի առաջ կանգնել է 1998 թվականին՝ Բրիս Ելցինի օրոք, երբ հայտարարվեց 40 միլիարդ դոլարի արտաքին պարտքի դեֆոլտի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ