Արտուշ պապ
Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը` ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացել է Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 82–ամյա պապն այսօր առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև…