արցախա-ադրբեջանական
Մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 90 անգամ
Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


