արցախգազ
Արցախում ժամը 13.00-ի դրությամբ դադարեցվել է գազամատակարարումը. Արցախգազ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են ու գազամատակարարումը կվերականգնվի այսօր։ Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ Նշվում է, որ վերականգնումը նախատեսվում է ժամը 20:00-ի կողմերը։ Ըստ աղբյուրի՝ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Ստեփանակերտում կիրականացնի կասետային հրթիռի վնասազերծում
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: «Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝-911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4367063359994772



