Արցախի դեղատներ
Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է 11.01.2023 թ. դրությամբ քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես…

