արցախի թեմ
Տեր Վրթանես եպիսկոպոսի նամակը ԱՄՆ փոխնախագահին
Տեր Վրթանես եպիսկոպոսը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին, խնդրելով աջակցություն Արցախում մարդասիրական խնդիրների լուծման հարցում։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացվել ՊՆ-ի կողմից
Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին 2018 թվականին հատկացվել է բնակարան՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Արցախի թեմական խորհուրդը դատապարտում է առաջնորդի քայլերը
Արցախի թեմական խորհուրդը դատապարտել է առաջնորդի քայլերը՝ նշելով, որ դրանք չեն արտացոլում ժողովրդի դիրքորոշումը։
Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Սրբազանի ազտվելու լուրը. Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար…
Արցախի թեմը նոր առաջնորդ ունի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը աղոթել է հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելեց օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրեց Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3331179670330194&id=125690020879191
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին: Նախագահը կարևորել է…
«Իմ քայլ»-ի պատգամավորները Պարգև սրբազանի հյուրերն էին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պագամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հյուրն էինք այսօր. պատմություններ հերոսական գոյամարտից, երկար անցած ուղուց ու առջևում սպասվող երկար ճանապարհի մասին»։ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/758976787900787?__xts__[0]=68.ARDr_8qRhiHLWOpswrwoV_p0ahHR98Z3fejbUIqPig0Od6kcXnsq4ytuq-J0vZTErv1XTSZStgGpjTb4OnDeh0xgNIHPkWqmSi9JEA6tpsFRSSUHHSHf6_KlN_oJh0FvuxyxQhd4u-pcQcDr3G_8UmVxnGS7Jc0vIm6RFKM8Fyuw98l3utqbBsslvYq1UbgCQkOqUcP6FuGF8IDfmttAMPZcFafQqEyjz_FlVVkmSghk-CdBa1vdbsV3fHdDYhoNvpKc6AKtTaw_uPJhoBp0l3TTbNkyAa_jGC6_2CT9tCZTOoPCKY2YuSM6FY0OWh2w4CY3whzgn4xhBmFUxGwoZwUVZZj5RuBzQ28_iD3b8X6bNuarglHJrA&__tn__=-R
Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ Շուշի քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի և Արցախի մի շարք կատարողներ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս…
Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բացման պաշտոնական արարողությունը
Ապրիլի 7-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես տեղեկացրել են Արցախի թեմի առաջնորդարանից, տաճարի օծման առաջին փուլը, որը կոչվում է «լվացում», տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան, իսկ վաղը՝ ժամը 10:00-ին, տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունը: Ժամը 11:00-ին էլ Գարեգին…










